Դեն Բիլզերյանը ՀՀ անձնագիր է ստացել

Դեն Բիլզերյանը ՀՀ անձնագիր է ստացել

PanARMENIAN.Net - Ամերիկահայ վենչուրային ներդրող, ինստագրամ-աստղ ու պոկերի վարպետ Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել։

Այս մասին է հայտնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում։

Անձնագիր է ստացել նաև Դենի եղբայր Ադամ Բիլզերյանը։

Բիլզերյանը ժամանել է Հայաստան օգոստոսի լույս 27-ի գիշերը։ Նա ՀՀ-ում կանցկացնի մի քանի օր, այնուհետև կմեկնի Թաիլանդ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---