Պակիստանցիներն ապօրինի հատել են սահմանը և փորձել թաքնվել ՀՀ տարածքում![]() 27 օգոստոսի 2018 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները Պակիստանի 2 քաղաքացու են ձերբակալել, որոնք ապօրինի հատել են սահմանը Թուրքիայի կողմից: Այդ մասին հայտնել է Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Սահմանապահները ծառայություն իրականացնելիս Թուրքիայի տարածքում նկատել են 2 անհայտ անձի, որոնք պատրաստվում էին լողալով անցնել Արաքս գետը: Մի քանի ժամ անց նրանք հատել են Արաքսով անցնող պետական սահմանը և փորձել են թաքնվել Հայաստանի տարածքում: «Կարճատև հետապնդման արդյունքում ոճրագործները ձերբակալվել են: Սահմանախախտները փորձել են դիմադրել, սակայն վնասազերծվել են սահմանապահների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պարզվել է, որ սահմանախախտները Պակիստանի քաղաքացիներ են: Ըստ օրենքով սահմանված կարգի նրանք փոխանցվել են ՀՀ իրավապահներին, որոնք կպարզեն, թե ինչ նպատակով են նրանք խախտել պետական սահմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |