ԶԼՄ. Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ»![]() 27 օգոստոսի 2018 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» և Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը համաձայնվել է տեղափոխվել «Ռեալ»: Ակումբի ղեկավարությունն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը 26-ամյա բրազիլացու հետ: Ակնկալվում է, որ տրանսֆերը տեղի կունենա 2019-ի ամռանը, գրում է Sportbox.ru-ն Football Espana-ի վրա հղումով: «Ռեալը» ռեկորդային 300 մլն դոլար կվճարի ֆուտբոլիստի համար, որը փոխարինելու է ակումբից հեռացած Կրիշտիանու Ռոնալդուին: Ավելի վաղ Նեյմարը մի քանի տարի խաղացել է «Բարսելոնայի» կազմում և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի եռակի գավաթակիր, նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը, հաղթող է ճանաչվել Չեմպիոնների լիգայում և աշխարհի ակումբային առաջնությունում: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը և 30 հանդիպում անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում՝ դարձել է 28 գոլի հեղինակ և 16 արդյունավետ փոխանցում է կատարել: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |