Ալեքսեյ Վլասով. Այսօր Կրեմլը չունի Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման հստակ բանաձեւ14 մայիսի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդեւի իշխանության գալուն պես փոփոխություններ տեղի կունենան Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-նշել է Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման լրատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարի տեղակալ, քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը` «Նովոստիի» միջազգային մամլո կենտրոնում կայացած Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ: «Պուտինի ձեւավորած քաղաքական կուրսը կշարունակվի նաեւ Մեդվեդեւի օրոք, առնվազն մոտակա երկու-երեք տարիներին: Նշեմ, որ ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը ամբողջական ձեւակերպում չեն տվել խաղի նոր կանոններին, կապված Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Կոսովոյի նախադեպից հետո, որոշ քաոսացում է նկատվում Բալկաններում եւ Հարավային Կովկասում ազդեցության համար մղվող պայքարում»,-գտնում է ռուս քաղաքագետը: «Նախորդ դարի 90-ականների սկզբին Ռուսաստանը կորցրեց մոդերատորի իր դերը Կովկասում, երբ չհավասարակշռված դիրքորոշում որդեգրեց ղարաբաղյան հակամարտության հարցում, եւ այսօր Կրեմլը չունի հակամարտությունների լուծման հստակ բանաձեւ` Հարավային Օսեթիայի պարագայում մեկ դիրքորոշում է, Աբխազիայի դեպքում` մեկ այլ, Լեռնային Ղարաբաղի դեպքում` այլ»,-իր կարծիքն է հայտնել Ալեքսեյ Վլասովը, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |