Արոնյանը կիսում է առաջին տեղը Կարլսենի և Կարուանայի հետ Սենտ Լուիսի մրցաշարում28 օգոստոսի 2018 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և նորվեգացի Մագնուս Կարլսենը կիսել են առաջին տեղը Սինքֆիլդի գավաթի մրցաշարում: Մրցանակային ֆոնդը $300, 000 է: Շախմատի մրցաշարն անցնում էր ամերիկյան Սենտ Լուիսում: Վերջին օրը Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, Կարուանան ոչ ոքի է խաղացել իր հայրենակից Ուեսլի Սոյի, իսկ Կարլսենը հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրային: 9-րդ տուրի մյուս պարտիաները ավարտվել են ոչ ոքի, գրում է ՏԱՍՍ-ը: 9-րդ տուրից հետո Կարուանան, Կարլսենն ու Արոնյանը հավաքել են 5,5-ական միավոր: 4-րդ տեղում ադրբեջանցի Մամեդյարովն է 5 միավորով: 5-7-րդ տեղերը կիսել են Գրիշչուկը, Վաշյե-Լագրավը և Անանդը՝ 4,5-ական միավորով: Ստորին հորիզոնականները զբաղեցրել են Սոն՝ 4 միավորով, Նակամուրան՝ 3 և Կարյակինը՝ 3 միավորով: Գրան տուրի ամբողջ սերիայի առաջատարը Նակամուրան է, որի ակտիվում 34,5 միավոր կա: Երկրորդ տեղում Արոնյանն է 34 միավորով, իսկ 3-րդ հորիզոնականում Վաշյե-Լագրավն է 31 միավորով: 4-րդ տեղը, որը թույլ է տալիս մասնակցել Գրան տուրի եզրափակիչ մրցաշարին, կիսում են Կարուանան և Սոն: Օգոստոսի 28-ին գրոսմայստերները թայ-բրեյք կխաղան՝ որոշելու համար վճռորոշ մրցաշարի վերջին մասնակցին: Գրան տուրի եզրափակիչ մրցաշարը կանցնի դեկտեմբերին Լոնդոնում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |