Գերմանիայի արևելքում բողոքի ցույցի ժամանակ 6 մարդ է վիրավորվել28 օգոստոսի 2018 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Սաքսոնիայի Հեմնից քաղաքում 6 մարդ թեթև վնասվածքներ է ստացել օգոստոսի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Օգոստոսի լույս 28-ի գիշերը Հեմնիցում ծեծկռտուքի արդյունքում մահացել է 35-ամյա մի գերմանացի: Ըստ չհաստատված տվյալների, ծեծկռտուքին մասնակցել են ներգաղթյալներ: Դրանից հետո հարյուրավոր մարդիկ են դուրս եկել ցույցի Հեմնիցի կենտրոնում: Ակցիային մասնակցել են աջակողմյան ծայրահեղականներ, որոնք սպառնալիքներ են հնչեցրել միգրանտների հասցեին: Սպանության գործով որպես կասկածյալներ են անցնում Սիրիայի 23-ամյա մի քաղաքացի և Իրաքի 22-ամյա քաղաքացին: Հեմնիցի դատարանը նրանց կալանավորելու թույլտվություն է տվել: Ակտիվիստները վնասվածքներ են ստացել, քանի որ ցույցի ժամանակ մրմյանց վրա ճայթուկներ և այլ իրեր են նետել: Ակցիային մասնակցել է մոը 3 000 մարդ, այդ թվում մոտ 2000-ը եղել է ազգյանական: Ձախակողմյանները հավաքել են մոտ 1000 կողմնակից, գրում է ՌԻԱ Նովոստին: Երկու ակցիաներն էլ անցել են քաղաքի կենտրոնում և ավարտվել են ոստիկանության պահանջով: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |