Ծեծկռտուք Մոսկվայում՝ հայերի և ադրբեջանցիների միջև. 3 վիրավոր կա, 18 ձերբակալված

Ծեծկռտուք Մոսկվայում՝ հայերի և ադրբեջանցիների միջև. 3 վիրավոր կա, 18 ձերբակալված

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ի երեկոյան Մոսկվայի հարավային շրջաններից մեկում, Բուլատնիկովի փողոցում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցելհայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ, նաև կրակոցներ են հնչել: 18 մարդ ձերբակալվել է:

Ծեծկռտուքի արդյունքում 3 անձ հոսպիտալացվել է՝ հրազենային և սառը զենքով հասված վնասվածքներով, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

Ծեծկռտուքին մասնակցել է ՀՀ 7 քաղաքացի, Ադրբեջանի 8 քաղաքացի, Վրաստանի 1 քաղաքացի և 2 չեչեն:Պատճառների մասին ոչինչ չի ասվում:

Պատահարի վայրում ոստիկանները հայտնաբերել են, տրավմատիկ ատրճանակի 13 պարկուճ, մուրճ, 2 դանակ և արմատուրայի կտոր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---