Հայաստանի Գլխավոր շտաբի ղեկավարը կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբերի պետերի նիստին14 մայիսի 2008 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ եւ գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի գարնանային նիստին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստին մասնակցում են ավելի քան 60 երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր. ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետություններից, ԳՀԽ եւ Միջերկրածովյան երկխոսության երկրներից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից: Հանդիպումներն ուղղված են բարձր մակարդակում փորձի փոխանակմանն ու ռազմական կարծիքների ձեւավորմանը:Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի նաեւ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) Ռազմական կոմիտեի ընդհանուր նիստին եւ Կոսովոյի գործողությանն առնչվող փակ նիստին` որպես այդ գործողությանը ուժեր տրամադրող երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |