ԱԳԲԱ Լիզինգ. Էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորում` 10% cashback-ի հնարավորությամբ28 օգոստոսի 2018 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինասական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտեղաբաշխի EBRD-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի միջև կնքված $17 մլն-ի ընդհանուր չափով վարկային միջոցներից $4 մլն-ը։ Ֆինանսավորումն ուղղվելու է ՓՄՁ-ների էներգաարդյունավետ և էներգախնայող սարքավորումների ձեռքբերման լիզինգին։ EBRD-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում՝ Եվրամիության Neighbourhood Investment Facility ներդրումային ֆոնդի տրամադրած գրանտային միջոցներով ՓՄՁ-ները «կանաչ ծրագրերի» իրականացման համար կստանան cashback՝ ֆինանսավորման 10%-ի չափով։ ԱԳԲԱ Լիզինգը Գրին Լիզինգ ենթաբրենդի շրջանակում ֆինանսավորել է 800-ից ավելի կանաչ նախագիծ` իրականացվել է 8,3 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրում, որի արդյունքում կանխվել է մոտ 6000 տ ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ և խթանվել այլընտրանքային էներգիայի զարգացումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |