Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Չինաստանին14 մայիսի 2008 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին աղետալի երկրաշարժի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում մասնավորապես ասված է.«Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ բարեկամ չին ժողովրդին` Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ:Կիսում ենք զոհվածների ընտանիքների եւ հարազատների խոր վիշտը եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: Վստահ եմ, որ չին ժողովուրդը բավարար ներուժ կգտնի շատ արագ վերականգնելու ողբերգական աղետի հասցրած բարոյական եւ նյութական վնասները: Հաշվի առնելով Հայաստանի փորձը երկրաշարժի հետեւանքների վերացման գործում` հայտնում եմ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը»: Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը վերջին տվյալներով գերազանցում է 12 հազարը: Վիրավորներն երեք անգամ ավելի են: Տուժած շրջաններ են մեկնում զինվորականների եւ փրկարարների նոր խմբեր: Մասնագետները չեն բացառում նոր ստորգետնյա ցնցումների հավանականությունը: Հազարավոր մարդիկ մնում են փլատակների տակ: Փրկարարները փորձում են օգնել նրանց: Չինաստանի իշխանությունները շուրջ հարյուր հազար մարդ են գործուղել մարդկանց փլատակների տակից հանելու համար: Այդ երկրաշարժն ամենաավերիչն էր վերջին 32 տարվա ընթացքում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |