ԵՄ-ն ուշադիր հետեւում է թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽԽՎ բանաձեւը14 մայիսի 2008 - 19:19 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն ուշադիր հետեւում է թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽԽՎ բանաձեւը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, բանաձեւի կատարման գործընթացն այն հիմքն է, որից ելնելով որոշումներ կկայացվեն Հայաստանի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ: Անդրադառնալով բանաձեւի կոնկրետ դրույթներին` ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ «կան էական խնդիրներ, պահանջներ, օրինակ, հիմնական ազատությունների վերականգնումը, որոնք սահմանափակվել էին արտակարգ դրության ժամանակ: Մասնավորապես, խոսքը հանրահավաքների մասին է, ինչպես նաեւ իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալված անձանց ազատելու մասին: Կան խնդիրներ, որոնք առավելապես ընդհանուր գործընթացի մաս են, օրինակ, երկխոսությունն իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կամ մարտի 1 իրադարձությունների հետաքննությունը: Մեր կարծիքով, ավելի լավ կլինի այդ ամենն արագ անել»: Սեմնեբին տեղեկացրել է, որ ԵԽԽՎ բանաձեւը կյանքի կոչելու վերաբերյալ քննարկումներ է անցկացրել ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ` ընդդիմության հետ: «Ես մի քանի անգամ զրուցել եմ նոր նախագահի հետ, ինչպես երդմնակալության արարողությունից առաջ, այնպես էլ` հետո: Նա հավաստիացրեց, որ կզբաղվի այդ խնդիրներով: Չնայած դրան ես պատրանքներ չունեմ, որ կարող են լինել մարդիկ, ուժեր եւ կառույցներ, որոնք այլ կարծիք կունենան: Մնում է սպասել` կլուծվեն արծարծված խնդիրները թե ոչ»,-նշել է Սեմնեբին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |