2 նոր նամականիշ է մարվել՝ նվիրված «Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային29 օգոստոսի 2018 - 17:51 AMT PanARMENIAN.Net - 2018-ի օգոստոսի 29-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ դրվել է երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան- Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր» թեմային: Յուրաքանչյուր փոստային նամականիշ ունի 280 դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝40 000 տպաքանակով: Հայկական նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: Հնդկական նամականիշի հեղինակն էդիզայներ Սուրեշ Կումարը: Առաջին նամականիշի վրա պատկերված է հայկական «Հով Արեք» պարը, որի հիմքում ընկած է «Հով արեք, սարեր ջան» քնարական ժողովրդական երգը՝ներառված Կոմիտասի հավաքածուի մեջ: Պարը կատարում են կանայք, ովքեր այն դարձնում են ավելի նրբագեղ և քնքուշ: Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հնդկական «Մանիպուրի» պարը, որը հնդկական դասական պարային հիմնական ոճերից մեկն է: Այն ծագել է Հնդկաստանի հեռավոր արևելքում գտնվող Մանիպուր նահանգում: Ավանդական «Մանիպուրի» պարը բաղկացած է նուրբ, քնարական և հեզաճկուն շարժումներից: Նամականիշերի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Յոգեշվար Սանգվանը, Հնդկաստանի Փոստի ֆիլատելիայի գծով փոխտնօրեն Շրի Աբհինավ Պրատապ Սինքխը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Նամականիշների չափսերն են` 40,0 x 30,0 մմ, տպաքանակը՝ 40 000 հ. x 2: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |