Երևանի 2800-ամյակը կտոնեն հոկտեմբերի 20-21-ին![]() 30 օգոստոսի 2018 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները կանցկացվեն ոչ թե սեպտեմբերի 29-30-ին, ինչպես որոշվել էր նախապես, այլ՝ հոկտեմբերի 20-21-ին: Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը: Որոշումը պայմանավորված է հոկտեմբերի 7-12-ը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներով, ինչպես նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով, հայտնում է Aysor.am-ը: «Առաջարկվում է տոնակատարություններն անցկացնել հոկտեմբերի 20-21-ին՝ դրանք պատշաճ կազմակերպելու համար», - կառավարության անդամներին է ասել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Ավելի վաղ որոշվել էր Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները սեպտեմբերին անցկացնել, քանի որ հոկտեմբերին Երևանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |