Ադրբեջանը Դեն Բիլզերյանի հետախուզում է հայտարարել և դիմել Ինտերպոլ![]() 30 օգոստոսի 2018 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի դեմ: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, «քննության արդյունքում պարզվել է», որ օգոստոսի 28-ին Բիլզերյանն «ապօրինի» մեկնել է Արցախ: Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով», գրում է Haqqin.az-ը: Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով: «Հանցագործի որոնումներով կզբաղվի Ինտերպոլը»,-ասվում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ: Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երևանից նա մեկնել է Արցախ:Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ և կրակել տարբեր զինատեսակներից,այդ թվում նռնականետից:Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր և եղբոր հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |