Մահացել է Իոսիֆ Կոբզոնը![]() 30 օգոստոսի 2018 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ և ռուսական էստրադայի հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը մահացել է 80 տարեկան հասակում: Կոբզոնի հարազատները օգոստոսի 30-ին հաստատել են արտիստի մահը, գրում է «Գովորիտ Մոսկվան»: Կոբզոնի մոտ առողջական խնդիրներ առաջ եկան ավելի քան 10 տարի առաջ: 2005-ին նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, որից հետո նա մի քանի անգամ վիրահատվել է և մի քանի անգամ քիմիաթերապիայի ենթարկվել: Տեղեկություններ կային, որ երգչի վիճակը ծանր է: Կոբզոնը բազմիցս համերգներ է տվել Երևանում, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |