Թրամփն ասում է՝ հիասթափվել է Էրդողանից![]() 31 օգոստոսի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանից: «Ես շատ հիասթափված եմ Էրդողանից: Բայց տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի»,-հայտարարել է Թրամփը Bloomberg-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հետ կապված իրավիճակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բրանսոնը ձերբակալվել էր Թուրքիայում 2017-ին՝ Թուրքիայում արգելված ՔԱԿ և գյուլենականների հետ կապեր ունենալու մեղադրանքով: ԱՄՆ-ն բազմիցս է պահանջել Անկարայից ազատ արձակել հոգևորականին՝ զգուշացնելով հնարավոր պատժամիջոցների մասին: 2018-ի օգոստոսի սկզբին Վաշինգտոնն արգելեց մուտքն ԱՄՆ Թուրքիայի արդարադատության նախարարին և ՆԳՆ ղեկավարին, ինչպես նաև կրկնակի անգամ բարձրացրեց Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը: Էրդողնն իր հերթին հայտարարել է ԱՄՆ արտադրության էլեկտրոնիկան բոյկոտելու մասին, ինչպես նաև բարձրացրել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |