Պուտինն ու Ալիևը կհանդիպեն Սոչիում![]() 31 օգոստոսի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Սոչիում: Ըստ ռուս քաղաքագետների, հավանաբար, քննարկվելու են Անդրկասպյան գազամուղի, Լեռնային Ղարաբաղի, զենքի մատակարարումների հարցերը: «Արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ կզբաղեցնեն Սիրիայի, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը, որը վերջերս հնչեց Հարավային Կովկաս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի համատեքստում»,-ասել է ՌԴ Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը, հայտնում է Interfax.ru-ն: Քաղաքագետ Օլեգ Կուզնեցովն իր հերթին կարծում է, որ ադրբեջանա-ռուսական օրակարգում մեծ տեղ է զբաղեցնում ռազմատեխնիկական գործակցությունը: «Բոլոր հիմքերը կան ՀԱՊԿ հանդեպ Ադրբեջանի կարգավիճակի փոփոխության մասին հարց բարձրացնելու համար»,-կարծում է Կուզնեցովը: Ըստ նրա, հանդիպմանը հավանաբար անդրադարձ կլինի ռուսական զենքի արտահանմանն Ադրբեջան և Հայաստանում տիրող իրավիճակին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |