Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է մի օրինագիծ, որով կոչ է արվում Թուրքիային ապաշրջափակել Հայաստանի սահմանները

PanARMENIAN.Net - Այսօր կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է մի օրինագիծ, որով կոչ է արվում ԱՄՆ նախագահին եւ Սենատին հորդորել Թուրքիային անհապաղ վերացնել Հայաստանի սահմանների շրջափակումը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել կոնգրեսական Շոն Օբլակի մամլո քարտուղարը, «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման մասին ակտը» ենթադրում է, որ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո 30 օրվա ընթացում պետք է պատասխան գա պետքարտուղարից ԱՄՆ-ի քայլերի մասին, որոնք ուղղված պետք է լինեն Հայաստանի ապաշրջափակմանը: «Մենք պետք է ուժեղացնենք ճնշումը Թուրքիայի վրա, որպեսզի նա հանի Հայաստանի անողոք շրջափակումը, ինչը թույլ կտա հայ գործարարներին լիարժեք կերպով մասնակցել գլոբալ տնտեսական գործընթացներին, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի ինտեգրմանը Եվրոպային»,-հայտարարել է Ադամ Շիֆը:



ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատմամբ, շրջափակման պատճառով Հայաստանի տրանսպորտային ծախսերը անհրաժեշտից ավելի են 30-35 տոկոսով: Բացի այդ, շրջափակումը խոչընդոտում է ամերիկյան եւ միջազգային հումանիտար օգնության տեղափոխմանը, ինչը խախտում է ԱՄՆ-ի օրենքներն ու միջազգային հումանիտար չափանիշները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---