Սոչիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ Միակ զոհն օդանավակայանի հայ աշխատակիցն է 1 սեպտեմբերի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը Սոչիի օդանավակայանում Ռուսաստանից ժամանած ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց՝ այրվել են նրա աջ և ձախ թևերը: Utair ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից: Ըստ Սոչիում ՀՀ հյուպատոսության նախնական տվյալների՝ Սոչիում ինքնաթիռի վթարից տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունն իր Twitter-ի միկրոբլոգում: Հայտնի է 18 տուժածի մասին, որից 3-ը՝ երեխա: Հիվանդանոց է տեղափոխվել 6 ուղևոր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինքնաթիռում եղել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Միակ զոհը Սոչիի օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեղինյանն է, որն առաջինն է օգնության հասել տուժածներին, կազմակերպել է նրանց տարհանումը: Նրա սիրտը չի դիմացել: Այդ մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, հայտնում էntv.ru-ն: Վթարի հնարավոր պատճառներից մեկը եղանակային վատ պայմաններն են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |