«Արսենալի» համար Բաքու մեկնելու հարցում առաջնայինը Մխիթարյանի անվտանգությունն է 3 սեպտեմբերի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել Ադրբեջանի «Ղարաբաղ» անվանումով ակումբի հետ հանդիպմանը, քանի որ ՀՀ քաղաքացի է: «Մեր բոլոր ֆուտբոլիստների և աշխատակիցների անվտանգությունն ու ապահովությունը միշտ մեր առաջնայնություններից գլխավորն է եղել: Մենք կքննարկենք իրավիճակն ու կխոսենք ֆուտբոլիստի հետ, որից հետո որոշում կկայացնենք»,-ասել է «Արսենալի» մամուլի քարտուղարը՝ անդրադառնալով «Ղարաբաղի» հետ հանդիպմանը Մխիթարյանի մասնակցության հարցին: ՈւԵՖԱ-ն խոստացել է օգնել Մխիթարյանին, բայց դեռ հայտնի չէ, թե ինչ կստացվի: «Դա ստանդարտ կարգ է, երբ ՈւԵՖԱ-ն պաշտոնական նամակներ է հղում ազգային ասոցիացիաներին, ակումբերին ու երկրների դեսպանատներին՝ նպատակ ունենալով աջակցել ֆուտբոլիստներին ՈւԵՖԱ հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու համար վիզա ստանալու հարցում»,-հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը: Իր հերթին «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս է հայտնել, որ Մխիթարյանը կկարողան մասնակցել ադրբեջանական ակումբի հետ խաղին: «Շատ կցանկանայի հավատալ, որ Հենրիխը կկարողանա մեզ հետ մեկնել Բաքու: Եթե խնդիրն ունի լուծում, գերազանց կլիներ այն կիրառել: Հենրիխի հետ այդ հարցի շուրջ ես դեռ չեմ խոսել»,-ասել է նա: 2015/16թթ. խաղաշրջանում, երբ Մխիթարյանը հանդես էլ գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, նա չմասնակցեց ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին: Այն ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդում էին, որ կտան մուտքի արտոնագիր Մխիթարյանին, սակայն ի վերջո Մխիթարյանը չմեկնեց Բաքու անվտանգության նկատառումներից ելնելով: «Արսենալը» Եվրոպայի լիգայի խմբային փուլում կհանդիպի «Ղարաբաղի», «Սպորտինգի» և «Վորսկլայի» հետ: «Վորսկլայում» նույնպես հայ ֆուտբոլիստ կա՝ կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը: Եվրոպայի լիգայի եզրափակիչն ընթացիկ խաղաշրջանում անցնելու է Բաքվում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |