Մխիթարյանը մասնակցել է ՀՀ հավաքականի մարզմանը Լիխտենշտեյնի հետ հանդիպումից առաջ![]() 4 սեպտեմբերի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 3-ին մարզական հավաք է անցկացրել Ազգերի լիգայի շրջանակում Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումից առաջ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հավաքին մասնակցել է նաև հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՖԻՖԱ-ն լուսանկար է հրապարակել մարզումից: Լիխտենշտեյնի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին 20:00-ին Հանրապետական մարզադաշտում: Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 9-ին մակեդոնացիների հետ Սկոպյեում: Photo: ФФА ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |