ՀՀ-ն ռուս զբոսաշրջիկների շրջանում պահանջված 25 ուղղության թվում է

ՀՀ-ն ռուս զբոսաշրջիկների շրջանում պահանջված 25 ուղղության թվում է

PanARMENIAN.Net - Հայաստանն այն 25 երկրի թվում է, որոնք պահանջարկ ունեն ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին հայտնում է վերլուծական ՏուրՍտատ գործակալությունը, որը կազմել է ռուս զբոսաշրջիկների կողմից 2018-ի առաջին 6 ամսում պահանջված երկրների վարկանիշը:

2018-ի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ ռուսաստանցի զբոսաշրջիկների արտասահմանյան ճամփորդությունների քանակն աճել է՝ հասնելով 18,6 մլն, ինչև 9 տոկոսով ավելի է, քան 2017-ին:

2018-ի առաջին կիսամյակում ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից պահանջված երկրների առաջին տասնյակում են Թուրքիան, Աբխազիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Ուկրաինան, Չինաստանը, Թայլանդը, էստոնիան, Գերմանիան և ՄԱԷ-ն:

2018-ի առաջին կիսամյակում ՀՀ-ից ՌԴ է մեկնել մոտ 260.000 մարդ, ինչը 8 տոկոսով պակաս է, քան 2017-ի նույն ժամանակաշրջանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---