ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները կոչ են արել Հայաստանի իշխանություններին քայլեր ձեռնարկել քաղաքական իրադրության կարգավորման համար16 մայիսի 2008 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Երեւան է ժամանել Եվրոպային եւ Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչեւ մայիսի 17-ը: Ադամսին ուղեկցում է իր տեղակալ Դենիել Ռոզենբլամը, որը մոտակա ամիսներին կփոխարինի Ադամսին` ստանձնելով համակարգողի պաշտոնը: Պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի, ֆինանսների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների հետ: ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում պրն. Ադամսը վերջիններիս ուշադրությունն է հրավիրել մի շարք կարեւոր խնդիրների վրա: Նա ծանոթացել է Հայաստանում հետընտրական զագրացումների հետեւանքով ձեւավորված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ներկա իրավիճակին: Ադամսը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել քաղաքական խնդիրների հետեւանքով առաջացած հասարկական պառակտումները վերացնելու համար: Քննարկվեցին նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող բազում կարեւոր հարցեր, այդ թվում`էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտում շարունակվող համագործակցությանը, Հայաստանի տնտեսությանը, օտարերկրյա ներդրումների համար Հայստանի գրավչությունը մեծացնելուն, ինչպես նաեւ` մարդկանց անօրինական առեւտրի (թրաֆիքինգ) դեմ պայքարին ուղղված ՀՀ աշխատանքներին առնչվող հարցեր : Իր այցի ընթացքում պրն. Ադամսը հանդիպեց Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի խորհրդի եւ Հայաստանում Հազարամյակի մարտահրավեր ծրագրի ղեկավարների եւ որոշ շահառուների հետ: Պատվիրակությունը նաեւ տեղում ծանոթացավ ԱՄՆ օժանդակությամբ իրականացվող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին` այցելելով հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, Արկոլադ շոկոլադի գործարանը, Կոտայքի մարզում գտնվող Արզնիի բժշկական ամբուլատորիան եւ Նորքում գտնվող մի դպրոց, որը բարեկարգվել է ԱՄՆ կառավարության ֆինանասական աջակցությամբ, հաղորդում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |