Սերգեյ Լավրով. Թբիլիսին շահագրգռված չէ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում հակամարտությունների կարգավորման մեջ16 մայիսի 2008 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն մասին, որ քարոզչական է համարում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունները միջազգայնացնելու Թբիլիսիի բոլոր փորձերը եւ մեղադրել է Թբիլիսիին դրանք կարգավորելու հարցում անշահագրգռվածության մեջ: Ռուս նախարարի խոսքերով, որպեսզի Վրաստանը հետեւի իր սեփական պարտավորություններին, որոնք հաստատվել են բանակցությունների շրջանակներում, այն փորձում է միջազգայնացնել հակամարտությունները: «Այդ փորձերը, ըստ իս, խոսում են այն մասին, որ Թբիլիսին շահագրգռված չէ իրական կարգավորման մեջ, որոնք կհիմնվեին շահերի հավասարակշռության վրա, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փորք ժողովուրդների նկատմամբ հարգանքի վրա»,- նշել է նա: «Այդ խնդիրների միջազգայնացման նպատակը միանշանակ քարոզչությունն է, ինչպես դա ընդունված էր առաջ համարել,- վստահ է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: - Նույն նպատակն է հետապնդում նաեւ Թբիլիսիի կողմից ՄԱԿ-ի ԳՎ ներկայացրած բանաձեւը` գաղթականների եւ վերաբնակների հարցով»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |