Ցեղասպանության թանգարանն ու Մատենդարանը՝ TripAdvisor-ի Ասիայի լավագույն 25 թանգարանի թվում

Ցեղասպանության թանգարանն ու Մատենդարանը՝ TripAdvisor-ի Ասիայի  լավագույն  25 թանգարանի թվում

PanARMENIAN.Net - Ուղևորությունների հայտնի TripAdvisor ամերիկյան պորտալը կազմել է Ասիայի լավագույն 25 թանգարանի ցանկը՝առաջնորդվելով այցելուների գնահատականներով:

Վարկանիշում ընդգրկվել են նաև Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանն ու Մատենադարանը: Հայոց ցեղասպանության թանգարանը վարկանիշի 9-րդ հորիզոնականում է, Մատենադարանը՝ 24-րդ:

Վարկանիշը գլխավորում է Վիետնամի Հոշիմին քաղաքում գտնվող Պատերազմի զոհերի թանգարանը, որին հաջորդում են Կամբոջային Պնոմպեն քաղաքի ցեղասպանության թանգարանն ու չինական Տերակոտե զինվորների և ձիերի թանգարանը: Ցանկում ընդգրկված են նաև Հնդկաստանի, Թայվանի, Սինգապուրի հայտնի թանգարանները:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում 1995-ին: թանգարանի ցուցանմուշների հիմնական մասը ներկայացված է տպագիր և մուլտիմեդիային տեսքով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---