ՀՀ նախագահը երկարաժամկետ լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում![]() 7 սեպտեմբերի 2018 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից իր ակնկալիքների մասին, հայտարարել է, որ ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ ՀՀ ղեկավարության համար շատ էական է ու կարևոր: «Մասնավորապես, Ռուսաստանի նախագահի հետ, շատ կարևոր է», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Պատասխանելով այն հարցին, թե տեսնո՞ւմ է լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում՝ ՀՀ նախագահն ասել է որ ինքը երկարաժամկետ, լայն ու խորը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում: «Չեմ սպասում ու չեմ կարծում, որ երբևէ կլինի», - ընդգծել է Արմեն Սարգսյանը։ Նախագահը չի կարծում, որ հանրությունը ամեն մի հանդիպումից պետք է ակնկալիք ունենա։ «Որովհետև հայ-ռուսական հարաբերությունները դարերի հարաբերություն են, կառավարությունը պետք է հարաբերություններ ունենա ու ամեն անգամ մեկ-երկու հանդիպումից դրամա պետք չէ սարքել», - ասել է նախագահը։ Նա նշել է, որ հանդիպումն անցնելու է դրական ու բարեկամական մթնոլորտում։ Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Դա կլինի ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Մոսկվայում՝ Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |