Շարմազանովը «նույն սեռի մարդկանց» փողոցում համբուրվելն արգելող նախագիծ կբերի ԱԺ

Շարմազանովը «նույն սեռի մարդկանց» փողոցում համբուրվելն արգելող նախագիծ կբերի ԱԺ

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մտադիր է նույնասեռականության քարոզն արգելող նախագիծ բերել խորհրդարան, որով կարգելվի նաև նույն սեռի մարդկանց համբուրվել հանրային վայրերում, հայտնում է «Առավոտը»:

«Եթե մյուս երկու սեռերի համբույրից ծնվում է առողջ երեխա, երկու նույն սեռերի համբույրից ծնվում է շատ վատ բան», - ասել է նա՝ հավելելով, որ «Հանրապետական» խմբակցությունը լսումներ է անելու այդ թեմայով:

Նա նշել է նաև, որ այլ բազմաթիվ ոլորտների վերաբերող նախագծեր է ներկայացնելու խորհրդարան:

Էդուարդ Շարմազանովը պահպանողական ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ պատգամավոր է 2007 թվականի մայիսի 12-ից, սակայն բոլորովին վերջերս է նման նախագիծ մշակելու մասին հայտարարում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---