Մոսկվայում տեղի է ունեցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք19 մայիսի 2008 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) սատարել է եւ մասնակցել հանրահավքին, նվիրաված Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՌՀՄ-ի մամլո ծառայությունում, մայիսի 18-ի ակցիան կազմակերպել էր հունական համայնքը Մոսկվայի կենտրոնում: Հանրահավաքին ելույթ են ունեցել Ռուսաստանի հունական հասարակական կազմակերպությունների ասոցիացիայի փոխնախագահ Կոնստանտին Ատմաչիդին, ինչպես նաեւ ասորական համայնքի ներկայացուցիչն ու Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանը, որը դատապարտել է թուրքական կառավարության քաղաքականությունը, որը համառորեն չի ցանկանում ճանաչել եւ դատպարտել երիտթուրքերի կատարած ոճրագործությունը: Նա նշել է, որ «ցեղասպանությունը հանցագործություն է առանց վաղեմության ժամկետի», իսկ «ցեղասպանության ուրացումը ուղիղ ճանապարհ է հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների համար»: «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի գործած այլ ցեղասպանությունները ճանաչելու պահանջին սատարում են աշխարհի շատ երկրներ, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն»,-ընդգծել է նա: Նմանատիպ բողոքի ակցիա տեղի ունեցավ նաեւ ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ ապրիլի 24-ին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: 1915-1922 թվականներին, հայ բնակչության ոչնչացմանը զուգահեռ ոչնչացվում էին նաեւ հույները, ասորիները, քրդերը եւ այլ ժողովրդներ: Մայիսի 19-ը նշվում է որպես Պոնտոսի հույների 350 հազար զոհերի Հիշատակի օր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |