Windows 7-ի օգտատերերը թարմացումները կկարողանան ստանալ գումարի դիմաց

Windows 7-ի օգտատերերը թարմացումները կկարողանան ստանալ գումարի դիմաց

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը որոշել է հնարավորություն տալ ցանկացողներին շարունակել օգտվել Windows 7 օպերացիոն համակարգից: ՕՀ այդ տարբերակն անվտանգության թարմացումներ կունենա 2020-ի հունվարի 14-ից:

Կորպորատիվ օգտատերերը կկարողանան լրացուցիչ վճարում կատարել և ստանալ Windows 7 ESU ընդլայնված անվտանգության թարմացումներ մինչև 2023-ի հունվարը: Ընկերությունը մտադիր է վճար գանձել յուրաքանչյուր համակարգչից և գինը բարձրացնել ամեն տարի: Ծառայության ճշգրիտ գինը դեռ հայտնի չէ, գրում է Ferra.ru-ն:

Windows 7 ESU կկարողանան ստանալ Windows 7 Professional և Windows 7 Enterprise կորպորատիվ լիցենզիայի օգտատերերը: Ամպային Office 365 ProPlus ծառայության օգտատերերը նույնպես կկարողանան շարունակել օգտվել դրանից Windows 7-ից մինչև 2023թ., եթե վճարեն անվտանգության ընդլայնված թարմացումների համար:

Windows 7-ի աջակցման հիմնական փուլն ավարտվել է 2015-ի հունվարին: Դրանից հետո ՕՀ-ն չի ստացել ֆունկցիոնալ թարմացումներ, այլ միայն նորացումներ, որոնք ուղղված են անվտանգության ոլորտում խոցելիության վերացմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---