Apple-ի սարքերը կթանկանան, եթե ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր սահմանի չինական ապրանքների համար 8 սեպտեմբերի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը զգուշացրել է, որ իր արտադրանքը կարող է թանկանալ, եթե նոր մաքսատուրքեր սահմանվեն Չինաստանից ներմուծվող ապրանքների համար: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով նամակին, որն ընկերությունն ուղարկել էր ԱՄՆ առևտրային ներկայացուցչություն: Փաստաթուղթը ընդունվել է սեպտեմբերի 5-ին: «Մեր մտահոգությունն այն է, որ դրանք ավելի շատ կվնասեն ԱՄՆ-ին և ԱՄՆ մրցունակությունը կնվազի, իսկ ամերիկացի սպառողների համար ավելի բարձր գներ կսահմանվեն»,-ասվում է նամակում: Նոր մաքսատուրքերի դեպքում կաճեն Apple Watch-ի, անլար Air Pods ականջակալների, Mac mini սեղանի համակարգչի, iPad- ի համար Apple pencil ստիլուսի, ինչպես նաև տարբեր լիցքավորման սարքերի և ադապտերների գները, գրում է «Վեդոմոստին»: Ուստի Apple-ը խնդրել է երկրի կառավարությանը վերանայել այդ միջոցները: 2018-ի երրորդ եռամսյակում Apple-ը Չինաստանում վաճառքներից $9,6 մլրդ է ստացել, որը կազմում է ընկերության եկամուտների 18%-ը: Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ևս $267 մլրդ-ի մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |