Փաշինյանն այցելել է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված քաղաքացուն

Փաշինյանն այցելել է կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզված քաղաքացուն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելել է սեպտեմբերի 9-ին կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն: Այդ մասին հայտնել է ինքը վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,-ասվում է գրառման մեջ:

Ինքնահրկիզում իրականացրած անձը 50-55 տարեկան տղամարդ է: Անցորդները նկատել են նրա գործողությունները, կրակը հանգցնել են, սակայն նա դեմքի և մարմնի այրվածքներ է ստացել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---