Հայերին և հրեաներին միավորում են նման ճակատագրերը. Փաշինյանը շնորհավորել է հրեաների նոր տարին![]() 10 սեպտեմբերի 2018 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղելՀայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի առթիվ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Ջերմորեն շնորհավորում եմ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի առթիվ։ Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, գործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը», - գրել է վարչապետը: Փաշինյանը հավելել է նաև, որ Թավշյա հեղափոխությամբ նոր շունչ ստացած հայաստանյան ժողովրդավարությունը հավասարապես պատկանում է և ծառայելու է երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |