«Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ բնակիչն ասել է՝ ԲՀԿ-ն փոստով ընտրակաշառք է բաժանում

«Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ բնակիչն ասել է՝ ԲՀԿ-ն փոստով ընտրակաշառք է բաժանում

PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի փողոցի 10բ շենքի բնակիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փոստատարների միջոցով ընտրակաշառք է բաժանել վարչական շրջանում, գրում է «Հայկական ժամանակը»:

«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին մոտեցած բնակչուհին տեղեկացրել է , որ «այս պահին նա գտնվում է ամենակաշառվող թաղամասում»։

«Ես այսօր եմ իմացել, որ այստեղ կաշառք է բաժանում «Բարգավաճ Հայաստան», մեր տուն չեն մտել, բայց փոստատարները մտնում են մարդկանց տուն ու կաշառք են տալիս։ Այնպիսի մարդկանց տուն են մտնում, ովքեր թոշակ չեն ստանում»,- ասել է նա:

Հայկ Մարությանը ասել է քաղաքացուն, որ իրավապահներն անհրաժեշտության դեպքում գործին ընթացք կտան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---