Հիփոթեքի տոկոսադրույքն աննախադեպ՝ մինչև 5,5%-ի կհասցվի10 սեպտեմբերի 2018 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրիների լուծման նպատակով աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ կտրամադրվի: «ՀՀ-ում սկսվել է վարկային տոկոսադրույքների անկման գործընթաց, մենք որոշ երիտասարդների աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ ենք տրամադրելու», - նշել է վարչապետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսվում է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը գործող 9-9,5%-ից իջեցնել 7-7,5%-ի: «Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննխադեպ ցածր տոկոսադրույք: Կնվազեն նաև կանխավճարները. երիտասարդ ընտանիքների համար կանխավճարը գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ զինծառայողներին առանց տոկոս վարկեր են տրվում: Ծրագիրը դեռևս մշակման փուլում է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |