«Շանթ 2018»-ը սկսվում է. Պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի11 սեպտեմբերի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին մեկնարկում է «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը: Մինչև սեպտեմբերի 14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի: Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվելու են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում: «Ամենակարևոր դրվագներից մեկը լինելու է նոր մեդիառեսուրսի՝ «Միասնական տեղեկատվական կենտրոնի» փորձարկումը: Այդ ռեսուրսով հնարավոր կլինի հետևել զորավարժությանը, իսկ հետագայում, եթե լինեն այդպիսի դեպքեր՝ նաև իրական արտակարգ իրավիճակներին »,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ զորավարժությունն այնքան իրատեսական սցենարներով է իրականացվելու, որ անգամ լրագրողները չեն իմանալու, թե երբ, որտեղ, ինչ գործողություն է տեղի ունենալու: Հովհաննիսյանը տեղեկացրել էր նաև, որ զորավարժության առաջնահերթ խնդիրներից է նաև ստուգել պետական ապարատի պատրաստվածությունը նոր Սահամանդրության ամբողջական կիրարկումից հետո: Զորավարժությունը նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ |