Ռուսական ռուբլին դրամի նկատմամբ կտրուկ անկում է գրանցել

Ռուսական ռուբլին դրամի նկատմամբ կտրուկ  անկում է գրանցել

PanARMENIAN.Net - Մոսկվայի դեմ ուղղված Վաշինգտոնի նոր պատժամիջոցների ֆոնին ռուսական ռուբլին կտրուկ անկում է գրանցել: Սեպտեմբերի 11-ին՝ Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին, արժույթը մեկ դոլարի համար հատել է 70 ռուբլու շեմը, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Ռուբլին 2016 թվականի մարտից հետո առաջին անգամ է գրանցում նման անկում: Այդ ժամանակ մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել էր 80 ռուբլին, իսկ դոլարինը՝ 71 ռուբլին: Ազգային արժույթի հերթական թուլացման համար առիթ էր դարձել ԿԲ կողմից առանցքային տոկոսադրույքի նվազեցումը 17-15%:

Ռուբլու անկումը շղթայական արտացոլվել է նաև դրամ/ռուբլի հարաբերակցության վրա։ Սեպտեմբերի 10-ին ռուբլու ԿԲ փոխարժեքը կազմել է 6,92 դրամ 1 ռուբլու դիմաց։ Դա ամենացածր փոխարժեքն է 2015-ի դեկեմբերից, երբ նավթի գների կտրուկ անկման ու պատժամիջոցների ֆոնին ռուբլին արժեզրկվեց մինչև 6,62 դրամ՝ ռուբլու դիմաց։

Օգոստոսի 1-ի համեմատ ռուբլին արժեզրկվել է մոտ 10%-ով։

2014-ին պատժամիջոցները, ՌԴ տնտեսության անկումն ու տրանսֆերների կրճատումը բերել էր դրամի կտրուկ արժոևորման՝ մոտավորապես մինչև ներկայիս փոխարժեքի մակարդակ։

2018 թվականի հուլիսին ՌԴ-ից Հայաստան տրանսֆերները կազմել են ավելի քան 41 մլն դրամ՝ 2017 թվականի նույն ամսվա մոտ 30 մլն-ի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---