ԱՄՆ հետազոտողներ. Հայկական լոբբին ամենաազդեցիկներից է Վաշինգտոնում![]() 11 սեպտեմբերի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Suny Press հրատարակչությունը լույս է ընծայել «Կոնգրեսը և համայնքային քաղաքականությունը.Էթնիկ և արտաքին լոբբինգի ազդեցությունը» գիրքը: Ամերիկացի հետազոտողներ Ջեյմս Թըրբերի, Քոլթոն Քեմփբելի և Դևիդ Դուլիոյի հեղինակած գրքում ներկայացված է տարբեր լոբբիստական խմբերի, այդ թվում, հայկականի, խորը վերլուծություն: Նշվում է, որ այդ խմբերի գործունեությունը վերջին տարիներին փոխել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: «Համայնքային կազմակերպությունների ազդեցությունն ԱՄՆ քաղաքականության վրա վերջին տարիներին աճել է: Օրինակ, 10 տարի առաջ հայկական թեմայով փոքրաթիվ կոնգրեսականներ էին զբաղվում: Այսօր ամերիկահայերի լոբբին ամենաակտիվներից է Կապիտոլիումի բարձունքում»,-ասվում է գրքում: Հեղինակները նաև ամերիկահայերի հաջողված լոբբինգի տարբեր օրինակներ են բերում՝ բնութագրելով այն որպես ամենաազդեցիկներից մեկն ԱՄՆ հասարակական և քաղաքական կյանքում: Ավելի վաղ ԱՄՆ Սենատի կոմիտեն հրապարակել էր երկրում հայկական և այլ լոբբիստական կառույցների վերաբերյալ զեկույցը: Առավել ազդեցիկ են համարվել մի քանի խմբեր, այդ թվում՝ հայկականը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |