Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ Իլինոյիս նահանգի մայրաքաղաքում Երևանյան պուրակ է բացվել։ Պատվո հյուպատոս, Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։ «Չիկագոն մշտապես իր վրա է պահում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։ «Հայկական այգին կնպաստի նաև Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը»,- նշել է Չիկագոյում Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |