Վարչապետը՝ Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի մասին. Տեղի է ունեցել գաղտնալսում

Վարչապետը՝ Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի մասին. Տեղի է ունեցել գաղտնալսում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսել են:

Նա ասել է, որ ամբողջությամբ տիրապետում է Մարտի 1-ի իրադարձությունների մանրամասներին և դրան հաջորդած զարգացումներին:

«Բայց այսօր, ձեր թույլտվությամբ, այդ մանարամսներին չեմ անդրադառնալու: ԱԱԾ տնօրենը կանի ասուլիս և կպարզաբանի ամեն ինչ լրագրողներին: Ըստ էության տեղի է ունեցել գաղտնալսում, ով է արել այդ գաղտնալսումը, ով է արել, ինչ նպատակով, արդյոք օրենքով նա ուներ այդ իրավունքը», - ասել է նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ Մարտի 1-ի մարդասպանները փորձում են ճողոպրել:

«Տասը մարդ գնդակահարածները, երևանցիների պատուհաններին կրակածները, օլիգարխների թիկնապահներին զինածները, սահմանից զինվորին Երևան բերածները պատասխանտվության են ենթարկվելու»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն ասում է, որ սոցիալական ցանցերում կեղծ էջեր են բացել, լրատվամիջոցներ են գնել՝ Հեղափոխությունն ու իր ընտանիքի հեղինակությունը փորձում են արատավորել: Ըստ նրա, եթե երկրում կա քաղաքական հետապնդում, ապա ինչպես էՄարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ, կամ ինչպես է նա լրատվամիջոցներ գնում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---