ԱՄՆ-ն ակտիվ դիվանագիտական քայլերով փորձում է ամրապնդել կապերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ20 մայիսի 2008 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը փորձում է ամրապնդել կապերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, երեքշաբթի Երեւանում հայտարարել է Հայաստանի Միացյալ Նահանգների դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը: «ԱՄՆ կառավարությունն ակտիվ դիվանագիտական քայլերով փորձում է ամրապնդել Հայաստանի եւ Թուրքիայի կապերը, սակայն հասարակական կազմակերպությունների ջանքերը կարող են աջակցել դիվանագիտական քայլերին»,- ասել է Բենքսը Երեւանում անցնող միջազգային կոնֆերանսի շրջանակներում` «Գլոբալ մարտահրավերներն ու սպառնալիքները: Արդյոք հնարավոր են միասնական ջանքեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»:Կոնֆերանսը կազմակերպվել է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի կողմից Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համատեղ` USAID-ի ֆինանսական աջակցությամբ: Ամերիկացի դիվանագետի խոսքերով, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը 2006 թվականից իրականացնում է «Հայաստան-Թուրքիա. երկխոսություն եւ համագործակցություն» ծրագիրը: «Ծրագիրն ուղղված է երկու երկրներում մարդկանց միջեւ հարաբերությունների բարելավմանն ու հասարակական կազմակերպությունների եւ բիզնես կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման հնարավորությանը»,- ասել է Բենքսը: «Այսօրվա գիտաժողովը այն ջանքերից մեկն է, որը կոչված է ստեղծել հիմքեր միջազգային եւ տարածաշրջանային ինտեգրման համար, որը, մեր կարծիքով, շատ կարեւոր է տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական ինտեգրմանն աջակցելու համար»,- ասել է դիվանագետը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |