Գևորգ Հարությունյանը 3-րդ տեղն է գրավել շախմատի միջազգային մրցաշարում

Գևորգ Հարությունյանը 3-րդ տեղն է գրավել շախմատի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 3-րդ հորիզոնականն է գրավել Իտալիայում ավրատված շախմատի«Իմպերիա» միջազգային մրցաշարում:

Միջազգային մրցաշարն անցկացվում էր արդեն 60-րդ անգամ:

Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, հայտնում է Panorama.am-ը:

7.5-ական միավորով 1-2-րդ հորիզոնականները բաժանել են Նիկիտա Մայորովը և Ռոլանդ Սալվադորը:

Մրցաշարին մասնակցում էր 26 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---