Վարչապետ․ Ալեքսանդր Սարգսյանը մի շաբաթ ունի $30 մլն-ը պետբյուջե վերադարձնելու համար

Վարչապետ․ Ալեքսանդր Սարգսյանը մի շաբաթ ունի  $30 մլն-ը պետբյուջե վերադարձնելու համար

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ միայն մի բանկում ունի $30 մլն: Այս մասին է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին։

«Պահանջում եմ, որ նա հրապարակային պարտավորվի, որ այդ 30 մլն-ը մի շաբաթվա ընթացքում կամավոր հանելու է վերադրաձնի պետական բյուջե», - նշել է նա, ընդգծելով, որ գումարը կալանքի տակ է։

Նա նշել է, նաև, որ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը, ինչպես և այլ բազմամիլիարդանոց ունեցվածք։ Փաշինյանը պահանջել է վերադարձնել ունեցվածքը կամավոր և օր առաջ։ «Այդ ժամանակ կքննարկենք ժողովրդի հետ Հանրապետության հրապարակում՝ ձեզ ներում ենք, թե չենք ներում», - եզրափակել է նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---