Փաշինյան. Արտակարգ դրությունը հայտարարվել է ոչ թե 2008 մարտի 1-ին, այլ փետրվարի 23-ին12 սեպտեմբերի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այդ օրվանից, ժամը 12:00-ից երկրում հայտարարում է արտակարգ դրություն: «Արտակարգ դրությունը 2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը չի հայտարարվել, դա եղել է միայն պաշտոնական մասը: Այն հայտարարվել է 2008թ. փետրվարի 23-ին, և դա ապացուցված է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր»,- ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ ներքին զորքերի զինծառայող, շարքային Տիգրան Աբգարյանը գեներալների աչքերի առաջ գնդակահարվել է Լեոյի փողոցում: «Բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա, բանակից հագուստ է տարվել և բաժանվել օլիգարխների թիկնապահներին կառավարության շենքում, բաժանվել են նաև ավտոմատներ: Մեր օպերատիվ տեղեկություններով մարտի 1-ի առավոտյան հենց հրահանգ է եղել ջարդուփշուր անել ժողովրդին»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը: Ընթերցեք նաև՝ Մարտի 1-ի զոհ ոստիկանության զորքերի ծառայողը սպանվել է հատուկջոկատայինների կրակոցից Մարտի 1-ին ՀՀ ԶՈւ-ն կրակել է Լեոյի փողոցի բնակարանների ուղղությամբ, զինվորներին գումար է բաժանվել Մարտի 1-ին ՊՆ պահուստից հանդերձանք են տվել օլիգարխների թիկնապահներին Մարտի 1-ին զինվորներն առանց հերթափոխի են ծառայել, նրանց մի մասին Երևան էին բերել Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |