Ս. Լավրով. Ռուսաստանը աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերման ուղղությամբ20 մայիսի 2008 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով խորհրդարանական լսումներին Պետդումայում: «Ռուսաստանում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրադրության հարցով,- ասել է նախարարը:- Մենք աշխատում ենք Մինսկի խմբի մասնակիցների հետ»:«Այժմ քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու հարցը,- նշել է Լավրովը: Վստահ ենք, որ կարելի է ընդունելի որոշում գտնել եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի համար»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |