ՊՆ ղեկավար. Սիրիա 100 ռազմական մասնագետ կմեկնի12 սեպտեմբերի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Սիրիա մեկնող ՀՀ զինված ուժերի անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը նշել է, որ խոսքը շուրջ 100 ռազմական մասնագետներից բաղկացած ստորաբաժանման մասին է, հայտնում է Panorama.am-ը: «Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության անձնակազմ է ներգրավված լինելու»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից։ Նախարարը տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է նաև, որ ՌԴ հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ մարդասիրական նախագիծ է իրականացվելու, որն իր բնույթով աննախադեպ է լինելու:Առաքելության հիմնական շարժառիթը Սիրիայի Հալեպ քաղաքի հայությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |