Ալիև. Փաշինյանն իր հայտարարություններով ձգտում է խափանել ԼՂ բանակցությունները

Ալիև. Փաշինյանն իր հայտարարություններով ձգտում է խափանել ԼՂ բանակցությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «հակասական հայտարարություններով ձգտում է խափանել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը»:

Հիմնական քննարկվող հարցերից մեկը հանդիպմանը եղել է ԼՂ հակամարտության հարցը: Ալիևը նշել է, որ ՀՀ նոր վարչապետն իր պաշտոնավարման առաջին օրերից հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «հակասական հայտարարություններով, որոնք առնվազն զարմանք են առաջացնում», հայտնում է Ինտերֆաքս:

Ալիևը հայտարարել է նաև, որ ընդունելի չէ Փաշինյանի այն թեզը, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Նա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ասել է, որ անտեղի է համարում նաև այն հայտարարությունները, որ գրավյալ տարածքները ԼՂՀ մաս են կազմում: Ալիևը կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»:

Ալիևը ասել է նաև, թե Ադրբեջանում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ «Փաշինյանը ձգտում է խափանել բանակցային գործընթացը»: «Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,-ասել է նա:

Ալիևը նաև կոչ է արել ԵԱՀԿ-ին անտարբեր չմնալ ՀՀ-ում քաղաքական իրավիճակի հանդեպ՝ մասնավորապես՝ «մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների, Հայաստանում ձևավորվող նոր բռնատիրական ռեժիմի հանդեպ»:

Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:Kողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և նշել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակառուցողական գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության աճին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---