ԶԼՄ. Ոստիկանները զինաթափել և բերման են ենթարկել Ալեքսանյանի թիկնազորին (վիդեո)

ԶԼՄ. Ոստիկանները  զինաթափել և բերման են ենթարկել  Ալեքսանյանի թիկնազորին

PanARMENIAN.Net - Ոստիկանները զինաթափել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նշվում է, որ ոստիկանները Toyota Prado մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը չհերքեց և չհաստատեց տեղեկությունը՝ ասելո, որ առայժմ հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն:

Ավելի վաղ, Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ինքն օլիգարխ չէ և թիկնապահ էլ չունի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «պառկեցնել ասֆալտներին և զինաթափել»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---