Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները ոստիկանություն են հրավիրվել12 սեպտեմբերի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ի երեկոյան, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին են հրավիրել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից մի քանիսին, հայտնում է Araratnews.am-ը: Վերջիններս ոստիկանության բաժանմունքում ներկայացրել են իրենց փաստաթղթերը, որտեղ գրված է՝ նրանք «Կամանդիր սեքյուրիթի» թիկնապահական ընկերության ներկայացուցիչներ են: Սուքիասյանի գրասենյակից նշել են, որ նրա ընտանիքը «տեղի ունեցածին նորմալ է վերաբերվում»: Ընթերցեք նաև՝ «ԶԼՄ. Ոստիկանները զինաթափել և բերման են ենթարկել Ալեքսանյանի թիկնազորին»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «պառկեցնել ասֆալտներին և զինաթափել»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |