Վարչապետը ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին է հանդիպել![]() 12 սեպտեմբերի 2018 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին, հայտնում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ գործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են նաև համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |