Չեխական ռադիո. Գառնին նախաքրիստոնեական Հայաստանի խորհրդանիշն է![]() 13 սեպտեմբերի 2018 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Չեխական Český rozhlas Radiožurnál ռադիոկայանն իր կայքում նյութ է հրապարակել հեթանոսական Գառնիի մասին: Նշվում է, որ չնայած Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը, երկրի կրոնական արմատները շատ ավելի հին են: «Հայաստանը քրիստոնեական ամենահին երկիրն է աշխարհում, բայց այդ երկրի պատմությունը շատ ավելի խորն է: Հայաստանը եղել է հելլենական քաղաքակրթության մաս և այդ ժամանակներից միայն մեկ հեթանոսական տաճար է պահպանվել»,-ասվում է հոդվածում, հայտնում է Rusarminfo-ն: Հեղինակի զրուցակից Սյուզի Բադավին պատմել է, որ հին ժամանակներում Գառնին եղել է հայոց արքաների ամառանոցը: Գառնիում չեխ լրագրողներին հետաքրքրել է նաև քարերի սիմֆոնիան, ուր ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում: Ավելի վաղ Չեխական «Ռադիոժուրնալ» ռադիոկայանն իր կայքում նյութ էր հրապարակել Հայաստան ուղևորության մասին՝ անդրադառնալով երկրի պատմությանը, մշակույթին ու կրոնին:«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են, զարմանալի բնություն ու հնագույն քրիստոնեական մշակույթ: Իսկ հայկական եկեղեցիները շատ համեստ են՝ որպեսզի ոչ մի բան չխանգարի Աստծո հետ հաղորդակցվելուն»,-ասվումէր նյութում Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |